Յաշա Սոլոմոնյանն իր էջում գրել է. Եւ թող ներե՛ն ընկերներս, բայց պիտի պատմեմ Ինչպես գիտեք, նախորդ հանգստյան օրերին մոտ քսան հոգով մեկնեցինք Արցախ։ Ուրեմն ճանապարհին մոտ 7-8 անցակետ կա, ուր կանգնացնում, փաստաթղթեր են ստուգում։ Իհարկե տհ աճ զգացումներ և քն նարկումներ ունեցանք
մենք մերոնցով, հատկապես, երբ մեր հողում օտար զինվորը մեր փաստաթուղթն էր ստուգում, որպեսզի մեզ տուն թողներ։ Վերադառնալիս համեմատաբար ավելի թեթև էին ստուգում, հիմնականում մենակ վարորդի անձնագիրն էին նայում։ Հասանք վերջին անցակետին՝ Տեղ գյուղի մոտ, ուր մեր ոստիկանական անցակետն է։ Ոստիկանը
մոտեցավ, խնդրեց փաստաթղթերը պատրաստել, որ նայի։ Եւ էդտեղ սկսվեց կինոն։ Էլ Մասիսի թեք լանջերից, էլ Արագածի հյուսիսային գագաթից, էլ Նորքի հեռուստաաշտարակից այս մեր ժողովուրդը հո չի թռնում այս ոստիկանի դեմքին, հո չի թռնում։ Էն որ սենց ապշ ել եմ, էս խեղճ տղեն էլ կարմրել է, սակայն իր գործը մինչև վերջ արեց,
ժպիտը դեմքին իջավ, գնաց։ Այժմ արդեն շարժվել ենք, էլի մնացել ենք մենք մերոնցով, և չդիմացա։ Ասում եմ․ — Այ ժողովուրդ, ուրեմն էսքան ռուսական անցակետերով անցանք, էդքան ստուգեցին, մտան մեքենան, հատ-հատ նայեցին բոլոր փաստաթղթերը, և մեկս մի բան չասեց։ Խելոք գլուխներս կախ են թարկվեցինք հրամ աններին, ճիշտ է,
հետո երբ շարժվում էինք, խոսում էինք, փն թփնթում, սակայն տեղում, ոբ մի բան չէինք ասում, այլ լուռ ու մունջ են թարկվում։ Բա լավ, էդ ի՞նչ եղավ, ինչի՞ հանկարծ որոշեցինք մեր հայրենակցին, մեր ոստիկանին, ով ոչ մի արտառոց բան չէր ասում, պահանջում, այլ ընդամենը իր գործն էր անում, այդպես պա խարակել,
նեղը գցել, վրան ինքնահաստատվել․․․ Ընկերներիցս ոմանք, փորձեցին հակադարձել, սակայն վստահ եմ, րոպեներ անց հասկացան ամեն ինչ։ Չգիտեմ, ինձ համար սա վառ օրինակ է, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր պետությանը, դրա ծառայողներին, թե ոնց ենք մենք տեղն եկած տեղը օտարի առաջ համեստ և օրինապաշտ լինում, իսկ մեր
երկրում՝ «վիրունի» ու անկապ ընդվզող։ ՀԳ․ Ոչ ոքի մտքով չանցնի ընկերներիս վատ բան ասել, իրենց ցա վը տանեմ։ Սակայն վստահ եմ, որ բոլորս էս մի ջադեպից դասեր քաղեցինք, ինքներս մեր մեջ բաներ հասկացանք և ենթադրություններ արեցինք։ Էսպիսին ենք մենք։ Սակայն կարող ենք փոխվել։ Պիտի փոխվենք։ Այլընտրանք չունենք։