Դերասան Մովսես Երեմյանի և պարուհի, դերասանուհի Աննա Սիմոնյանի որդին՝ Անրին, արդեն 3 տարեկան է։ Ծնողներն ինստագրամյան իրենց էջերում պարբերաբար հրապարակում են երեխայի լուսանկարները։
Աննան Անրիի նոր լուսանկարներն է հրապարակել իր միկրոբլոգում և կից թողել հետևյալ մեկնաբանությունը․«Անրի»: Երկրպագուները նկատել են, որ փոքրիկը նմանվել է մայրիկին՝ Աննային։ «Մայրիկի կրկնօրինակն է»,- գրել է երկրպագուներից մեկը։
Նշենք, որ Մովսեսն ու Աննան ամուսնացած են 2016 թվականից: Նրանք հիմա բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: