Մնում է հասկանան որ վերադարձ ակնկալելն արդեն անմեղսունակ մարդու երազանք է….
Հանրապետականները ոչ մի կերպ չեն համակերպվում պարտության հետ ու փրփուրներից կախվելով անընդհատ փորձում են վնաս հասցնել երկրի անվտանգությանը:ՀՀԿ-ի գրասենյակ վերջին անգամ այցելել է զինված ապստամբը, ով պահանջել է Քոչարյանի որդուց՝ ծառայության համար նախատեսված իր աշխատավարձը:Վերնատան դուռը ժանգոտել է, ճռռոցով է բացվում և չի ծառայում իր նպատակներին, իսկ քաղաքական դիակները ուրվականի նման շրջելով համացանցում տարածում են չհիմնավորված կեղծ լուրեր ու սպառնալիքներ:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շավարշ Սարուխանյանը:
Նախկինները իրենց հույս տալու համար հայտարարում են , որ կյանքի այս սև գիծը իրենց ինքնաթիռի թռիչքուղին է , վերադարձի ճանապարհը, իսկ ժողովուրդ կոչվող խոչնդոտը նրանք շուտով կհաղթահարեն:
Ստորագրահավաքը պսակվեց խայտառակությամբ, օրեցօր բացահայտվում են ներմուծված ֆեյքերը, Քոչարյանի <<Կոնսենսուս մինուս մեկը>> թղթին գրված անիրականանալի երազանք մնաց: Նրա քաղաքականություն վերադառնալու մտադրությունը ժողովուրդը որպես հումոր ընկալեց:
Ներքին պայքարի մեջ են մտել Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, միմյանց դեմ պայքարելով՝ իշխանությունը վերադարձնելու պատրանքներով են սնվում: Չեմ հասկանում էդ հանրապետականների մեջ մի խելքը գլխին մարդ չկա, որ ասի մի կռվեք, մեկա երկուսդ էլ շանս չունեք, երկուսդ էլ մերժվել եք, երկուսիդ թափն էլ ժողովուրդը տեսել է, երկուսդ էլ այլևս գոյություն չունեք հայ ժողովրդի համար:
Ասում են ՀՀԿ-ն խորհրդատվական գրասենյակ է բացել, մարդ չգիտի բարկանա, դժգոհի, հումորի վերածի, թե պարզապես արհամարի: Հետաքրքիր է ինչ խորհուրդ են տալու նրանք քաղաքացիներին, ինչ թեմաներ են ներառված նրանց անվճար դասընթացների շրջանակներում:
Ինչպես քանդել երկիրը ?
Ինչպես դիմանալ քաղցին ?
Ինչպես պրոֆեսիոնալ թալանել երկրի բյուջեն ?
Ինչպես հող հանձնել ?
Ինչպես գողանալ զինվորի սնունդն ու հագուստը ?
Ինչպես ինչքան ուզել էնքան խփել ?
Այստեղ են ասել. Անձրևն ի՞նչ անի քարին, խրատն ի՞նչ անի չարին։
Ախր ի՞նչ խորհուրդ կարող են տալ այս մերժվածները , եթե իրենց իշխանության օրոք միայն քանդել ու թալանել են: Նրանց նախաձեռնությունն ինքնին անտրամաբանական է, չնայած նրանք իրենց իշխանության օրոք գայլի հետ գառ են կերել, տիրոջ հետ սուգ են արել։ Էս ամեն ինչի հուսադրող կետն այն է, որ նրանք վերացող տեսակ են:
Մնում է հասկանանք, երբ են նրանք գիտակցելու իրենց պարտությունը, երբ են ընդունելու, որ իրենց հայաթափման ծրագիրը կանխվել է, որ այսօր երկրում որոշում կայացնողը և եղանակ փոխողը ժողովորդն է:
Մնում է հասկանան որ վերադարձ ակնկալելն արդեն անմեղսունակ մարդու երազանք է:
Facebook Comments