Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը վերջերս կարճատև այցով Երևանում էր: Նա վերադարձել էր հայրենիք` իր ծնողների հետ Նոր Տարին դիմավորելու: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մհերը պատմեց, որ այդ ընթացքում հասցրել է նաև տեսնել ընկերներին`
Նազենի Հովհաննիսյանին, Ֆաինային, Հրաչուհի Ութմազյանին և շատ այլ մարդկանց: Այժմ Մհերը ԱՄՆ-ում է: Երևանում տպավորիչ հանգստից հետո անցել է իր բնականոն առօրյային: Ի դեպ, Մհերի խոսքով` շատ շուտով Անի Երանյանի յութուբյան ալիքում
կթողարկվի իրենց ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանը: Խոսելով իր և Անիի հարաբերությունների և մարդկանց խոսակցությունների մասին` Մհերը նշեց. «Ես շատ ջերմ էմոցիաներ ունեմ նրա նկատմամբ, որոնք օրերի ընթացքում զարգանում են:
Անին մի փոքր ավելի հավասարակշռված է իր էմոցիաների հարցում, ի տարբերություն ինձ: Երբ ես առաջարկեցի Անիին ավելի լրջացնել մեր հարաբերությունները, նա խնդրեց, որ մենք ժամանակի ընթացքում այդ հարցում կողմնորոշվենք, ինչը շատ
տրամաբանական է»: Զրույցն ավելի մանրամասն կարող եք դիտել մեր պատրաստած տեսանյութում, որտեղ Մհերը խոսել է նաև Ֆիլիպիններում անցկացվող մարդասիրական մրցանակաբաշխության մասին, որտեղ ինքը որպես լրագրող է նոմինացված: