Մկրտիչ Արզումանյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, չի սիրում հանրային կյանք վարել: Նա գրեթե միշտ հրաժարվում է հարցազրույցներից:

Դերասանը նախընտրում է լսարանին ներկայանալ իր աշխատանքներով: Նա բավական ակտիվ է համացանցում, որտեղ հիմնականում կերպարային լուսանկարներ է տեղադրում:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ Մկրտիչին հաճախ է մեկնաբանություններ գրում հայրը՝ Ալեքսանը: Վերջինիս ֆեյսբուքյան էջը ողողված է որդու լուսանկարներով:

Նա հաճախ է վերահրապարակում այն, ինչ աստղային որդին է հրապարակում: Հավելենք, որ նախորդ տարի Մկոյի ծննդյան առիթով հայրը հետեւյալ ջերմ գրառումն էր արել:

«Շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ մեր կյանքի իմաստ,ուրախություն ու հպարտություն, անկրկնելի ու անզուգական որդի։ Երջանկությունն ու հաջողությունները միշտ ուղեկից լինեն քեզ…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: