Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ Ձեզ վի րավորել են, պարզապես սովորեք զգուշություն ցուցաբերել

Մի կորցրեք Ձեր բարի սիրտը…

Մի մարդ օձ է տեսնում, որը մահանում էր կրակների մեջ։ Նա որոշում է փրկել օձին։ Երբ նա անում է դա՝ օձը խայթում է նրան՝ անդիմանալի ցավ պատճառելով։ Մարդը մի կողմ է շպրտում օձին և վերջինս կրկին հայտնվում է կրակների մեջ։

Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ մեկը ցավեցրել է Ձեզ». Իմաստուն առակ օձի մասին

Տղամարդը վերցնում է երկաթյա ձող, հանում օձին կրակների միջից և փրկում նրա կյանքը։

Հետևողներից մեկը մոտենում է մարդուն և հարցնում.

– Այս օձը խայթեց քեզ, ինչո՞ւ ես կրկին փրկում նրան։

Մարդը պատասխանում է.

– Սողունի բնույթն է այդպիսին՝ խայթել, բայց դա չպետք է փոխի իմ բնույթը՝ օգնել։

Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը Ձեզ վիրավորել է։ Մի կորցրեք Ձեր բարի սիրտը, բայց սովորեք նաև զգուշություն ցուցաբերել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями: