Մի տան ճրագ էլ մարեց․ Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Գառնիից էր։ Նարեկը տան միակ որդին էր, ունի իրենից մեծ երկու քույր։ Նարեկը ծնվել էր 2003 թվականի, հունվարի 6-ին Կոտայքի
մարզի, Գառնի համայնքում։ Հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում: «Փառք քեզ ու քո կատարած սխրանքին, հերոս` Նարեկ Նորայրի Բաղդասարյան։ Լույսերի մեջ մնաս խաղաղ երկնքում սավառնող հպարտ արծիվ»․ «Հավերժ փառք քեզ Նարեկ Բաղդասարյան
ջան, երանի չճանաչեի քեզ ախպերս, իմ հզոր զինվոր…»․ «Հավեժ փառք իմ հերոս»-, այսպես են ընկերները բնութագրում Նարեկին։ Մի տան ճրագ էլ մարեց։ Ու ինչքան նպատակներ ու երազանքներ կիսատ մնացին։ Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:
texekatu.ru