Մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 25 ժամով  

25 ժամով կդադարեցվի գազամատակարարումը մի շարք հասցեներում Նախ նշենք, որ վերջին շրջանում հաճախակի է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ- ը հայցելով սպառողների ներողամտությունը, հանդես գալիս երկար ժամանակով գազամատակարարման դադարեցման մասին հայտարարությամբ:

Պլանային աշխատանքներ իրականացնելու համար սեպտեմբերի 9-ին, ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի տասը, ժամը 19:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:

«Կդադարեցվի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի գազասպառողների, «Լիգա», «Էտրո», «Հովան- Լիան», «Արտ- Թամ», «Ֆրիվեյ- Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ- ների և «Արտակ» ԱԿ- ի ԱԳԼՃԿ -ների գազամատակարարումը»,- հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ- ից ՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:

Понравилась статья? Поделиться с друзьями: