Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի ՆՈՐ տեսահոլովակը՝ «Իմն ես»

Միհրան Ծառուկյանը հայ փոփ երգիչ է, հեռուստադերասան ու «Հայ սուպերսթար» նախագծի ֆինալիստ է։ 1994-2004թթ. Միհրան Ծառուկյանը սովորել է քաղաք Երևանի թիվ 120 դպրոցում։ 1996-2001թթ.-ին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում։ Միհրան Ծառուկյանը 1996-2004թթ-ին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում։ Մասնակցել է բազում սպորտային պարերի մրցույթների ու շատ անգամներ հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում ու մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում։

2004-2008թթ-ին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ 2006 -ին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին։ 2008-2010թթ-ին ծա ռայել է ՀՀ ՊՆ Սպայի տան երգի էստրադային համույթում։ Միհրան Ծառուկյանը երեք տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ։ 2009-ին նկարահանել է 1-ին տեսահոլովակը։ Ամուսնացած է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։ Այժմ Ձեզ ենք ցանկանում ներկայացնել Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի նոր երգը՝ «Իմն ես». Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: