Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է կնոջ՝ Արփի Գաբրիելյանի հետ։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։

Նրանք սեւ հանդերձանքով են։ Հրապարակումը Միհրանը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ զույգ», «Ամենալավն եք», «Թող ձեր աչքերը միշտ երջանկությունից փայլեն»։

Օրերս հրապարակված լուսանկարում Միհրանը պատկերված էր իր ու երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու հետ։ Զույգը փոքրիկին տվել էր Ռոբերտ անունը։ Միհրանը ջերմ գրկել էր փոքրիկին։ «Եթե իմ որդին երջանիկ է, երջանիկ եմ նաեւ ես»,- հրաարակման մեկնաբանություններում գրել էր երգիչը։

Понравилась статья? Поделиться с друзьями: