Միանվագ աջ ակցու թյուն կտրվի թրա ֆի քինգի և շա հագո րծման ենթարկված անձանց. Ա Ս Հ Ն

Օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցումից զատ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ 250,000 դրամ աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ծրագրից կարող են օգտվել օրենսդրությամբ նախատեսված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ նույնացված անձինք։

Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհ հանդիսացող անձինք կարող են դիմել ԱՍՀՆ /թեժ գիծ՝ 114/, Ոստիկանություն /թեժ գիծ՝ 102/ կամ գործընկեր հասարակական կազմակերպություն՝ «Դեմոկրատիան այսօր»՝ թեժ գիծ՝ 080 05 05 58:

Понравилась статья? Поделиться с друзьями: