Երգիչ Արմենչիկի որդին՝՝ Ալեքսանդրը, դարձել է 40 օրական: Այդ առթիվ ծնողները փոքրիկին տարել են եկեղեցի՝ Ասդտծո օրհնությունը ստանալու: Արմենչիկի կինը՝ Լուսինեն, լուսանկար է հրապարակել իր էջում և ամուսնուն շնորհավորել Հայրերի օրվա առթիվ:
«Շնորհավոր հայրերի օրը, իմ սեր: Ալեքսանդրը ծնվեց Մայրերի օրը, իսկ այսօր՝ Հայրերի օրը, մենք նշում ենք նրա 40 օրականը: Հրաշալի օր, որը լցված է սիրով և օրհնությամբ»: Հավելենք, որ Արմենչիկը և Լուսինեն ևս երկու երեխա ունեն՝ 9-ամյա Միքայելին ու 4-ամյա Անգելինային: