Սիրված ու տաղանդաշատ դերասանուհիներից Մերի Մակարյանը տարիներ շարունակ իրեն նվիրել է ընտանեկան կյանքին ու կենցաղին՝ հրաժարվելով արտիստական գործունեությունից։ Մերին մինչ այս ամբողջովին նվիրվել էր իր առաջնեկ դստերը։
Շուտով ծնվելու է Մերիի երկրորդ բալիկը։ Մերին, որ վերստին ակտիվացել է համացանցային իր հարթակում, երբեմն պատմում է երկրորդ բալիկի հետ կապված հույզերի, իր ուրախությունների, ապրումների մասին։ Ամանորյա տրամադրությունը, ինչպես
հասկանալի է, չի շրջանցել նաև Մերիին ու նրա ընտանիքին։ Մերին, որ ամուսնու ու դստրիկի հետ ամուսնու ծնողներից առանձին է ապրում, ամանորյա ու սուրբծննդյան տոների առիթով այցելել է ամուսնու ծնողներին։ Մերին չի կարողացել զսպել հիացմունքը
սկեսուրի ձևավորած ինքնատիպ տոնածառի նկատմամբ։ Նա լուսանկարել է տոնածառն ու տեղադրել իր հարթակում՝ գրելով, որ տոնածառը զարդարել է իր սկեսուրը։ Տոնածառը զարդարված է մինիմալիստական ձևով, իսկ տոնածառի կողքին դրված են ամանորյա կոլորիտ ստեղծող տուփեր։