Մերի Հակոբյանի երեկոյան կերպարը

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մերին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույի ձեռնոցի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է

մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ կերպարն ամբողջացնելով խոշոր ականջօղով։ Հետեւորդները մեկնաբանություններում շտապել են հաճոյախոսություններ գրել նրան․ «Կանացի»։ Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին կարմիր զգեստ էր կրում,

որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, ժամացույց։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Էլեգանտ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: