Մեռածը մեծահոգություն է խաղում․ Խելքի տոպրակ է, պանիմայեշ․ Կարճ ասած՝ ռադ եղիր, Աշոտյան, դու էիր պակասը քո ճղճիմ աղվեսությամբ

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀԿ-ի Աշոտյանը շնորհավորել է Առաջին նախագահին։

Իր արեւին, էլի։

Մեռածը մեծահոգություն է խաղում։

Ձեռի հետ էլ ռոբասերժիկին է առաջ բրթում։ Առաջին նախագահի հետ մի սանդղակի վրա է դնում իր թալանչիներին ու մարդասպաններին։

Խելքի տոպրակ է, պանիմայեշ։

Քսան տարի շարունակ հասարակության ուղեղը աղբ էին լցնում, սուտ ու կեղծիք էին լցնում, պատերազմի ու հաղթանակի տարիները «մութուցուրտ տարիներ» էին որակում, քսան տարի շարունակ հայկական հեռուստաալիքներով Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական ու պետական գործչի անունն ու պատկերը մոնտաժվում էին ամենալկտի ձեւերով ու ռոբասերժիկ

«հերոսներ» էին կերտում, Հայաստանի պատմությունն սկսում էին էս երկուսով, ավարտում էին էս երկուսով, ու էս այլանդակության ժամանակ Աշոտյանի ձենը չէր լսվում, հիմա, բա չեք ասի՝ հիշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ներդրում ունի Հայաստանի կերտման գործում։

Ախր ոնց դիմանաս ու չասես էն նույն բառը, որով Բաղրամյան պողոտայում Աշոտյանին դիմավորեցին Հայաստանի քաղաքացիները։

Նորերը նույնպես ձեզանից չեն տարբերվում իրենց փոքրոգությամբ, բայց եթե սրանք էլ մի բան չեն, էդ չի նշանակում, որ աշոտյանների նմանների բլթոցներին պետք է լուրջ վերաբերվել։

Կարճ ասած՝ ռադ եղիր, Աշոտյան։
Դու էիր պակասը քո ճղճիմ աղվեսությամբ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: