«Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք եղել, եւ այդպես էլ շարունակվելու է»․ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյան

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը, որը համագործակցում է այնպիսի հեղինակավոր հեռուստաալիքների հետ, ինչպիսիք են՝ The Travel Channel-ն ու Fox-ը, այս օրերին Հայաստանում է։

Սոցիալական ցանցերի իր էջերում ռեփեր Միշոյի կինն ակտիվորեն պատմում է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու դրա հետեւանքների մասին։ Հաղորդավարուհին եղել է Գառնիում, այցելել Գեղարդ, որտեղից նոր հրապարակում է արել․

«Ես կիսվում էի վերջին շրջանում Հայաստանի վրա անօրինական հարձակումների մասին լուրերով, որպեսզի միջազգային հանրությունը եւս տեղեկանա, թե ինչպիսի չարիքի հետ ենք մենք առնչվում, բայց նաեւ չեմ ցանկանում հրապարակել այս ահաբեկչության բոլոր մանրամասները,

որոնք նրանք են փորձում տարածել․․․ Փոխարենը եկել եմ Գառնի եւ Գեղարդ՝ ոգեշնչում գտնելու համար, քանի որ այս վայրն ինձ հիշեցնում է, որ մենք հազարավոր տարիներ այստեղ ենք եղել՝ մեր հրաշալի մշակույթի շնորհիվ, եւ այդպես էլ շարունակվելու է»,-գրել է Սոնան։

Понравилась статья? Поделиться с друзьями: