Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը նկարել են, բայց դեռ չեն պատրաստվում ցուցադրել

2019թ. հոկտեմբեր ամսին տեղեկություն տարածվեց, որ ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում, որը պատմելու է սեռափոխված հայ ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Մելինե (Մել)

Դալուզյանի մասին։ Նշենք, որ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է եղել: 168.am-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյո՞ք ավարտվել են ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանումները: Կառավարությունը որքա՞ն գումար էր հատկացրել ֆիլմի նկարահանման համար,

ֆիլմի նկարահանման հիմնական ֆինանսավորումն արդյո՞ք արտերկրից պետք է արվեր, եթե այո, ապա ո՞ր երկրից, ո՞ւմ կողմից: ԿԳՄՍ նախարարությունից պատասխանել են, որ Մել» խաղարկային-վավերագրական

ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2020 թվականին: Ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ: Այն նկարահանվել է Նիդեռլանդների Թագավորության և Ճապոնիայի հետ համարտադրությամբ:

Ավելին՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: