Երգչուհի Մարտա Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին սպիտակ պիջակ է կրում։ Մարտան հավաքել է մազերն ու
վառ շպար ընտրել՝ կերպարն ամբողջական դարձնելով աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոցներ։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։ Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մարտան
պատկերված էր կրտսեր որդու՝ Մայքի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ Մարտան, ինչպես միշտ, ոճային հագուստ էր ընտրել ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Մայք»,- հրապարակումը կարճ մեկնաբանել էր նա։