Մարինան 79-ամ յա մի կնոջ ծե րան ոց ից տարավ իր տուն: Ահա, թե ինչպես են նրանք այժմ ապրում

Անօթևան շներին ու կատուներին շատերն են տանում են իրենց տուն, իսկ ոմանք էլ մանկատներից երեխաներ են վերցնում… Նման մարդիկ, ովքեր չեն վախենում նման պատասխանատվություն ստանձնել, շատ չեն, բայց դեռ կան:

Մարինան որբ էր, նրան մանկուց դաստիարակել էր տատիկը՝ Մարիանան, ով փոխարինել է և՛մորը, և՛ հորը՝ տալով իր ամբողջ սերը, ինչքան որ կարող էր: Ցավոք սրտի մարդիկ հավերժ չեն, և Մարիանան մահացավ 83 տարեկան հասակում: Այդ ժամանակ Մարինան 30 տարեկան էր:

Աղջիկը շատ ծանր տարավ իր միակ հարազատ մարդու կորուստը, և բարոյական ցավը խեղդելու համար նա կամավոր աշխատանքի անցավ ծերանոցում: Ինչպես ինքն էր ասում, նա ցանկանում էր նրանց բոլորին օգնել. չէ՞ որ միայնակ ծերերը նվազագույն սեր ու հոգատարություն են ստանում:

Հենց այնտեղ էր, որ Մարինան հանդիպեց 78-ամյա Անտոնինա Սերգեևնային: Կինը հարազատներ չուներ, նա լրիվ միայնակ էր: Որդի է ունեցել, բայց նա կյանքից հեռացել է 33 տարի առաջ: Մինչև վերջերս նա ապրել է գյուղի հին տանը, աշխատել որպես փոստատար և խնայողություն չուներ, միայն համեստ թոշակ:

Տարիներն անցան, և կինը շատ ծանր հիվանդացավ, նա ընդհանրապես չէր կարողանում ինքնուրույն քայլել: Հիվանդանոցն ու խանութները շատ հեռու էին, բուժման համար փող չկար… Բայց երջանիկ պատահականությամբ նրան առաջարկեցին տեղափոխվել ծերանոց: Իհա՛րկե, կյանքն այնտեղ հեշտ չէ, բայց ավելի լավ, քան միայնակ: Եվ օրերից մի օր նրա կյանքում հայտնվեց Մարինան: Մեկ տարվա շփման արդյունքում նրանք միմյանց կապվեցին:

Աղջիկն ասում է, որ Անտոնինա Սերգեևնան իրեն հիշեցնում է իր տատիկին: Մարինան որոշում է կայացնում նրա խնամակալությունը ստանձնել և ծերանոցից տեղափոխել իր բնակարան: Անտոնինա Սերգեևնան երկար ժամանակ դիմադրում էր, նա չէր ցանկանում բեռ լինել աղջկա համար, բայց Մարինան անկոտրում էր:

Այժմ Անտոնինա Սերգեևնան արդեն 85 տարեկան է, նա դեռ ապրում է Մարինայի հետ: Աղջիկն ակտիվորեն զբաղվեց նրա բուժմամբ, և այժմ նա իրեն շատ ավելի լավ է զգում: Իսկ Մարինան ամուսնացել և որդի ունի: Հիմա նրանք բոլորն էլ ապրում են նույն տանը և Անտոնինա Սերգեևնային համարում են հարազատ տատիկ, քանի որ տարիների ընթացքում նա իսկապես դարձել է նրանց համար ամենաթանկ մարդը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: