Մարիա Չանդիրյանը պարուհի է։ Նա մինչ չափահաս դառնալը չի մտածել, որ պարուհի կդառնա, սակայն ի վերջո ընտրել է պարի ուղղությունը՝ նվիրվելով բալետին։ Մարիան պատմել է իր ունեցած կոմպլեքսների և
մտածողության փոփոխությունների մասին։ Պարուհին խոստովանում է, որ միշտ պատկերացնում է իրեն տասը տարի անց։ Նա մշտապես ձգտում է ինքնակատարելագործվել՝ ձերբազատվելով կոմպլեքսներից ու թերություններին։
Մարիայի կյանքի ձեռքբերումները և որդեգրած սկզբունքները կարող են շատ մոտիվացնող ու օգտակար լինել հաջողության հասնել ձգտող մարդկանց համար։ Մարիային դեռ մանկուց մատնացույց են արել իր ինքնատիպ արտաքինի համար։
Մարիան նշում է, որ ինքը աչքը բացելուց հետո մշտապես դժվարություններ է տեսել, որոնք էլ ազդել են իր վրա, որ ձգտի հաջողությունների։ Մարիան վստահ է, որ ինքը գտնվում է ապահով աստվածային ձեռքերում։
Նա իր ծնողներին համարում է իր մարզիչներին։ Մարիայի հաջողությունների, հետաքրքիր ու մոտիվացնող պատմությունների մասին կարող եք իմանալ՝ դիտելով տեսանյութը։