Մարիամ Ալեքսանյանն օգնության կարիք ունի

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան սթորիում հրապարակել է 20-ամյա Ագնեսայի լուսանկարը: Դրան կից Մարիամը գրել է հետեւյալը. «Խնդրում եմ օգնեք: Յուրաքանչյուրիս փոքր լուման կարեւոր է»: Նշենք, որ 20-ամյա Ագնեսան

առկա բնածին սկոլիոզի ամենաբարդ փուլում է գտնվում: Նա պետք է շտապ վիրահատվի, հակառակ դեպքում չի կարողանա քայլել եւ ստիպված կլինի տեղաշարժվել սայլակով: Բուժման եւ վիրահատության համար անհրաժեշտ է 5 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ

Մարիամը վերջերս է կորցրել իր հայրիկին։ Երիտասարդ դերասանուհին շատ ծանր է տանում հոր մահվան դեպքը։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և գրառումներ անում կապված հոր հետ։ Թե որն է եղել դերասանուհու հոր մա հվան պատճառն

առայժմ հայտնի չէ: Հունիսի 1-ի առթիվ Մարիամը կրկին գրառում էր արել և հրապարակել իր մանկության լուսանկարներից։ «Ես միշտ պաշտպանված եմ եղել, իմ Գև»,- գրել էր Մարիամը։Հավելենք, որ հոր մահից հետո Մարիամը զգալիորեն

նիհարել է: Վերջերս նա մեկնել էր Դուբայ, որտեղ էլ նշել էր իր ծնունդը: Ծննդյան օրը դերասանուհին հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որում արտասվում էր: Դրան կից նա գրել էր. «Ամենաուրախն ու ամենատխուրը… Բարև 25»:

Понравилась статья? Поделиться с друзьями: