Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը սպասում են իրենց առաջնեկին․ Հուզիչ տեսանյութ

Դերասանուհի Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյանը հրապարակել են համատեղ հոլովակ՝ հայտնելով, որ սպասում են իրենց առաջնեկին: «Հրաշքին սպասելով»,- գրված է հրապարակման կից:

Նշենք, որ starnews.am-ը ավելի վաղ հայտնել էր Մարիամ Ադամյանի հղիության մասին: Նշենք նաև, որ փետրվարի 27-ին տեղի էր ունեցել նրանց հարսանիքը: Զույգը նախ պսակադրվել էր, ապա

հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում: Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:

Понравилась статья? Поделиться с друзьями: