Մարդիկ կարող են փողոցով անցնել ու տեսնել`ինչպես եմ փողոցն ավլում. Տաթև Սարգսյանն անկեղծանում է

Ամալյա Հովհաննիսյանի Look & Face հաղորդման շրջանակներում դերասանուհի Տաթև Սարգսյանն է հյուրընկալվել: Տաթևը անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը:

Տաթևը նշեց, որ չնայած որ չունի դերասանուհու կրթություն, այնուամենայնիվ`մեծ կարոտով է վերադառնում էկրաններ. «Իմ աշխատասիրությունը բերեց նրան, որ ես դեռ կամ էկրաններին»:

Տաթևը նաև խոսեց տարիներ առաջ միաժամանակ խանութում աշխատելու ու դերասանուհու աշխատանքով զբաղվելու մասին. «Ֆինանսական հարցեր էի լուծում: Չեմ խուսափում ոչ մի աշխատանքից: Եթե պետք լինի`ունենալով սեփական բիզնեսս, պետք լինի կրկին կաշխատեմ:

Ես իմ փոքրիկ սրճարանում առաջինը սպասք լվացող եմ, մաքրուհի եմ, մատուցող եմ, երբեք չեմ մտածել, որ դերասանուհի եմ ու ինչ որ մեկը կտեսնի, որ աման եմ լվանում: Կարող են Բուզանդ փողողով անցնելիս տեսնեն` ինչպես եմ փողոցն ավլում: Դա ինձ համար նորմա է »:

Տաթևի խոսքով`ինքը տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ կարող է սեփական բիզնեսն ունենալ: «Անծանոթ մարդիկ են գալիս ու ասում, որ ինձ մոտ հաճելի ու սիրուն ա, այդ ամենը իմ էներգիան ա ստեղծել: Ես շնորհակալ եմ ինձ, արժեր էդ փշոտ ճամփան անցնել»:

Մանրամասները`տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: