«Մարդիկ իրենց ունեցածը գնահատել ու խնամել գիտեն»․ Անի Խաչիկյանի

Դերասանուհի Անի Խաչիկյանը հանգստի է մեկնել, որտեղից պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։ Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ երանգի տոպ է կրում, որը համադրել է վերնաշապիկի հետ։

Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, առանց շպարի է։ «Մարդիկ էստեղ իրենց տրված բնության հետ ներդաշնակ ապրում ու ստեղծում են, իրենց ունեցածը գնահատել ու խնամել գիտեն, դրա համարա ամեն ինչ սիրուն ու խաղաղ էստեղ…Շվեդիան սեր ա առաջին հայացքից», — հրապարակումը

մեկնաբանել է դերասանուհին։ Օրերս հրապարակված լուսանկարում Անին կրում էր բաց գույնի տոպ, որը համադրել էր մուգ երանգի տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Լույսով է ճեղքվում խավարը», հրապարակումը կարճ մակագրել էր նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: