Մասիս քաղաքի աղբավայրում բռնված հր դեհի դեմ փրկարարները պայքարում են ավելի քան 16 ժամ 

Արդեն 16 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Մասիսի, Արտաշատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարների ջոկատներից ժամանած մարտական հաշվարկներ պայքարում են երեկվանից Մասիս քաղաքի հարևանությամբ գործող մոտ 4 հեկտար տարածքով աղբավայրում ծագած հրդեհի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Երևանից, ու առանց ընդմիջման, ողջ գիշեր, հրշեջները աղբավայրի աշխատակիցների հետ աշխատում են:

Понравилась статья? Поделиться с друзьями: