Starnews.am-ը օրերս տեղեկացրել է, որ ծնվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշը ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել
են ի պատիվ Մաշի սկեսուրի`Աննա: Մաշը հիվանդանոցից հրապարակումներ են արել, որտեղ ցույց է տվել փոքրիկին, սակայն թաքցրել է դեմքը: Այսօր Մաշը և Աննան գնացել են տուն:
Ներկայացնում ենք նորաթուխ մայրիկի և փոքրիկի շքեղ դուրսգրումը: Հավելենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականին: Նրանց ամուսնության տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: