Մաշ Իսրայելյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Starnews.am-ը օրերս տեղեկացրել է, որ ծնվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշը ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ Մաշի սկեսուրի`Աննա: Երեկ նորաթուխ մայրիկն ու դուստրը դուրս գրվեցին

հիվանդանոցից և ուղևորվեցին դեպի տուն: Այսօր Մաշը հրապարակել է նորածին դստեր լուսանկարն ու գրել հետևյալը.«Իմ սեր»: Նշենք, որ Մաշն ավելի վաղ հարցազորւյցներից մեկում անկեղծացել էր հղիության մասին իմանալու մասին․

«Անակնկալ կերպով եմ իմացել հղիության մասին և չի եղել պլանավորված, իսկ ամուսնությունից հետո մտածել ենք, որ թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»,- ասել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: