ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՒ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (երկուշաբթի):

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի այն երկուշաբթի օր է։ Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (երեքշաբթի): Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին։

Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի կնշվի երկուշաբթի օրը։ Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է: Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (կիրակի):

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: