Մայիսի 9-ի կապակցությամբ Արցախում ռուս խա ղաղապ ահները շքերթի են պատրաստվում․ Բաքվում սա որակել են որպես «օկ ուպա ցիոն գործո ղություն»

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օրվան նվիրված շքերթ անցկացնել։ Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։  Ադրբեջանում այս տեղեկությունը բուռն քննարկումների առիթ է դարձել ու դժգոհություններ առաջացրել, գրում է  Factor.am-ը:

Հաղթանակի օրը ԼՂ-ում զորահանդես անցկացնելու ռուս խաղաղապահների պլանը Ադրբեջանում դժգոհություններ է հարուցել

Մասնավորապես, քաղաքագետ Շահին Ջավարլին էլ նշել է, որ ռուս խաղաղապահների կարգավիճակը միանշանակ չէ, և այն պետք է հստակեցվի։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրը դա է, որտեղից էլ բխում են մյուսները, այդ թվում՝ շքերթի անցկացումը։ Ընդդիմադիր «Մուսավաթ»  կուսակցության մամուլի ծառայությունն էլ շքերթի անցկացումը որակել է «Ադրբեջանի ինքնիշխանության խախտում»։

Ռուս խաղաղապահներն Արցախում պատրաստվում են Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթին

«Այդ գործողությունները հակասում են խաղաղապահ ուժերի մանդատին, միջազգային իրավունքին ու ապացուցում են Ղարաբաղում Ռուսաստանի գործողությունների օկուպացիոն բնույթը։ Պաշտոնական Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախի անկախության ճանաչման մասին նախագիծ է ներկայացվել Ֆրանսիայի սենատ

Նշենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում շքերթի անցկացման լուրը ևս մեծ դժգոհություններ է առաջացրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: