«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Հացառատ, Արծվաքար թաղամասերի, Նորատուս, Գանձակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է
գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: