Օրերս Մայա Պողոսյանը ներկայացրել էր, թե ինչպես է խնամում իր մաշկը, մասնավորապես՝ իր այցը կոսմետոլոգի մոտ: Ինչ խոսք, հաճելի է, երբ կինը հետևում է իր արտաքին տեսքին, սակայն մեր աչքից չեն վրիպել Մայայի շրթունքները, որոնք նա այնքան է ներարկել, որ,
մեղմ ասած, ոչ բնական տեսք են ստացել: Հավելենք, որ Մայան միշտ աչքի է ընկել իր կանացիությամբ ու սլացիկ կազմվածքով:Կորպորատիվ միջոցառուներին Մայան մշտապես ներկաների ուշադրության կենտրոնում էր հայտնվում իր շքեղ կերպարների և նրբագեղ
արտաքինի համար: Գրեթե բոլոր աղջիկները կերազեին ունենալ Մայայի կազմվածքն ու հասակը: Պետք է փաստենք, որ վերջին շրջանում նրա արտաքինը քննարկվում է ոչ դրական տեսանկյունից: Սակայն վերջին շրջանում Մայան սարսափելի նիհարել է: Ամիսներ առաջ
համացանցային օտատետերից շատերն իրենց անհանգստությունն էին հայտնում՝ մտածելով, որ Մայան առողջական խնդիրներ ունի: Ոմանք նշում են, որ նա անորեքսիկի է նմանվել: Թե իրականում որն է Մայայի այքան շատ նիհարելու պատճառը, հայտնի չէ: Հիշեցնենք, որ
Մայան ամուսնացած է Ավետիս Խախամյանի հետ: Զույգը որդի ունի: Տարիներ առաջ զույգը բաժանվել էր:Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում փոխել էին ընտանեկան կարգավիճակը: Ավետիսը նշել էր, որ բաժանված է:Սակայն զույգը կրկին միավորվեց որոշ ժամանակ անց: Վերջերս Մայան
ինստագրամյան իր էջի սթորի հատվածում խորհրդավոր տողեր էր հրապարակել:«Եթե դու չգիտես, թե ինչ ես զգում մարդու հանդեպ, փակիր աչքերդ և պատկերացրու, որ նա չկա: Ոչ մի տեղ: Չի եղել ու չի լինելու: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»:Դրան կից Մայան գրել է. «Ինչ ճիշտ է»: Տպավորություն է, որ այս տողերն անմիջականորեն կապ ունեն Մայայի անձնական կյանքի հետ: