Մամ ջան չլացես, դու ՀԵՐՈՍ տղա ունես…

Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգյանը ծնվել է 1999 թվականի ապրիլի 23-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում, հետագայում տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն,

սակայն 18 տարին լրանալուն պես վերադարձել էր հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու։ Ծա ռայության էր անցել 2019 թվականին Մատաղիսում։

-Ամսի 27-ին զանգեց, ձայնը դողում էր, չգիտեմ վախ էր, թե հուզմունք, ես վախից լաց էի լինում, իսկ ինքը էտ դողացող ձայնով գոռում էր՝ մամ ջան չլացես, դու հերոս տղա ունես,

քո տղեն տանկա բերել թուրքերից,- պատմում է տիկին Հասմիկը:5 օր շրջափակման մեջ լինելուց հետո Սամվելին և ընկերներին հաջողվել է դուրս գալ,

որից հետո տեղափոխվել են Եղնիկներ, որտեղ էլ հոկտեմբերի 7-ին անօդաչու թռչող սարքի հարվածից զո հվում է։ Արժանացել է «Քաջարի մարտիկ» պարգևին:

-Վերջին անգամ խոսել եմ ամսի 6-ին։ Հարցրեց՝ հո իր անունը մա հացածների ցուցակում չեմ կարդացել։ Վի րավորների էր օգնել, ժիլետն արյունոտվել էր,

բեկորներից այրվելիս է եղել հանել, մի կողմ է գցել, ուրիշները գտել են ու մտածել՝ իմ տղայինն է եղել ու զո հվել է, բայց հետո որդուս գտել էին։

Մեծ երազանքներ ուներ։ Զորացրվելուց հետո պետք է ընդունվեր Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Դեռ փոքրուց սիրել է շախմատ խաղալ, սպորտի վարպետի կոչում ունի, բայց ախ այդ պա տերազմը…

Понравилась статья? Поделиться с друзьями: