ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է իր մոր տարեդարձը՝ գրելով. «Մամ ջան, շնորհավոր տարեդարձդ, շնորհակալ եմ այն գիտելիքների, դաստիարակության ու մշտական
սատարման համար, որ դու ինձ տվել ես ու տալիս ես՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների: Քո՝ իմ կողքը մշտապես լինելն ամենադժվար պահերին միշտ ինձ ուժ է տվել ու տարել առաջ»:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մայրը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ ժեստերով ու, ինչու չէ, բանավոր խոսքով հայհոյանք ու անշնորհք արտահայտություններ էր թույլ տվել երթի մասնակիցների հասցեին։