Շավարշ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատը արհեստական ձգձգելով հանրապետականները բավականին ժամանակ շահեցին: Նրանք բազում հնարքներ գործածելով փորձեցին հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորել:
Անշուշտ սպասված արդյունքների չհասան, բայց կրկին անգամ գործընթացը չհասավ իր տրամաբանական ավարտին:
Հրավիրելով ասուլիս՝ փորձեցին հանդես գալ իրաբավական մտքի անհասկանալի ձևակերպումներով, ուղիղ տրվող հարցերին խուսափողական պատասխաններով, իբրև ժողովրդավարություն դրսևորելով արեցին արտահայտություններ, որտեղ հանդես եկան Հայաստանի Հանրապետության դատախազության հասցեին հնչող վիրավորական խոսքերով:
Փոխանակ զբաղվեին Քոչարյանի շահերի բուն պաշտպանությամբ, նրանք դատավարությունը դարձրել են բողոքներով և միջնորդություններով գործընթացը ձգձգելու միջոց, այս կերպ խոչընդոտելով գործընթացի իրականացմանը:
Դատական քննության ընթացքում մեղադրող կողմի ելույթների առանձին հատվածներ խեղաթյուրելով և համատեքստից կտրելով փորձ է արվում թիրախավորել Հայաստանի Հանրապետության դատախազությանը և անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանը փորձ է արել արդարադատությունից խուսափել:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝