Մազերի ավելորդ կորուստը ընդհանուր խնդիր է, որի հետ բախվում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Հաճախ պատճառը հորմոնալ անհավասարակշռությունն է, որը հեշտությամբ կարելի է բուժել այս բնական միջոցով: Մեզանից շատերը փորձում են փոխել սննդակարգն ու ապրելակերպը` մազաթափությունը կանխելու համար: Այնուամենայնիվ, հայտնաբերվել է խայթող եղինջ կոչվող խոտաբույսը, որը այս խնդրի արդյունավետ լուծումն է:
Եղինջի տերևները կարգավորում են հորմոնները և դանդաղեցնում են ֆերմենտների արտազատումը, որոնք տեստոստերոնը վերածում են էստրոգենի և դիհիդրոտեստոստերոնի: Այն օգնում է վերահսկել պզուկները, շագանակագեղձի ընդլայնումը և ավելցուկային անդրոգենների հետ կապված բոլոր մյուս պայմանները:
Պարզվել է, որ եղինջը իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում է ինսուլինի դիմադրությունը դիաբետիկների մոտ, ինչպես նաև օգնում է ջրի պահպանմանը: Այս խոտը հարուստ է նաև օգտակար հանածոներով, հատկապես ցինկով, մագնեզիումով, երկաթով և կալիումով, որոնք օգնում են նվազեցնել մազաթափությունը և խթանել մազերի աճը:
Ընդամենը 2 բաղադրիչներով խմիչք․
Այս ըմպելիքի համար Ձեզ հարկավոր է․
- Եղինջի չոր տերևներ,
- 1 լիտր ջուր,
- Կափարիչով մեծ ապակե տարա:
Պատրաստումը․
- 1 լիտր ջուր եռացրեք և լցրեք ապակե տարայի մեջ:
- Վերցրեք ½ բաժակ եղինջի չոր տերևներ և լցրեք դրանք ջրի մեջ:
- Ծածկեք եղինջի տերևներով լի տարան և թրմեք:
- Թողնել 4-10 ժամ (կամ ամբողջ գիշեր) սենյակային ջերմաստիճանում:
- Խմեք 1 լիտր եղինջի ջուրը ամբողջ օրվա ընթացքում:
Խորհուրդ.
Ջուրը տաքացրեք և ավելացրեք նուշի կաթ կամ մեղր` համեղ ըմպելիքի համար:
Լուծույթը կարող եք պատրաստել ապագա օգտագործման համար` 2-3 օրվա ընթացքում, և պահել այն սառնարանում` ժամանակ և ջանք խնայելու համար:
Նշում. Հղիության ընթացքում մի օգտագործեք եղինջի ջուր:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն