Նոյեմբերի տասնիննին Պեյո Յավորովի անվ. 131 դպրոցում, որտեղ սովորել էր 44-օրյա պա տերազմի հերոս Նարեկ Աղոյանը, տեղի ունեցավ նրա ու մյուս բոլոր քաջեր հերոսների հիշատակին նվիրված հուշ երեկո: Կրտսեր սերժանտ, «Մար տական ծառայության» մեդալակիր Նարեկ Ջիվանի Աղոյանը ծնվել է
2001 թվականի մայիսի 28-ին Վարդենիս քաղաքում, սակայն Նարեկի ողջ մանկությունն ու պատանեկությունն անցել է Երեւանում: Դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում իր խիզախ ու համառ բնավորությամբ: 2019 թվականին մեկնել է ծառայության նախ՝ Գյումրիում, ապա տեղափոխվել է Ջաբրայիլ:
Պա տերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում: Զ ոհվել է հոկտեմբերի 6-ին թ եժ մար տերից մեկի ժամանակ, սակայն ընտանիքի հերոսին կարողացել է միայն հուղա րկավորել օգոստոսի 19-ին՝ Եռաբլուրում: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: