«Ձյուն է անում»․ Նունե Եսայանը նոր երգ է ներկայացրել

Նունե Եսայանը նոր երգ է ներկայացրել, որը բավական համահունչ է այսօրվա եղանակին։ «Ձյուն է անում» կոչվում է երգը, որի հեղինակներն են Վարդան Գալստյանն ու Հարութ Թիզյանը։ Ի դեպ, սա իր երգացանկում առաջին երգը չէ, որը երգչուհին նվիրել է ձյանը։

Նրա կատարմամբ «Ձյուն» երգն արդեն տարիների հիթ է համարվում։ Չնայած երգը ներկայացված չէ տեսահոլովակով, այն հաշված ժամերում հավաքել է 4800-ից ավելի դիտում եւ մոտ 40 մեկնաբանություն, որոնք փաստում են, որ Նունեի երկրպագուները հասցրել էին երկար սպասել նրա նոր երգերին։

Ի դեպ, օրերս Նունեն երեւանյան ժամանցավայրերից մեկում հանդես եկավ մենահամերգով։ Երգչուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր «Ձյուն է անում» երգի համերգային կատարմամբ ու խոստացել՝ տեսահոլովակը կլինի շուտով։ «Ձեզ շատ չեմ սպասեցնի։ Առայժմ՝ աս տարբերակով։ Տեսահոլովակը՝շուտով»,-գրել էր նա։

style.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: