ԹԵՍՏ: Ձեր ընտրած անձրևանոցը կօգնի բացահայտել Ձեր բնավորության գաղտնի գծերը
- Ոճի զգացում ունեք։ Նախընտրում եք դասական հագուստ, քանի որ գործնական կյանք եք վարում, հստակ ծրագրում եք օրակարգը։ Ռացիոնալ, վերլուծական մտածողություն ունեք, հեշտությամբ գլուխ եք բերում ցանկացած ինտելեկտուալ խնդիր։
- Ժամանակին համընթաց եք քայլում։ Ցանկանում եք յուրօրինակ և ոճային լինել։ Միշտ հետաքրքիր աքսեսուարներ եք ընտրում, որոնք մարդիկ համարձակ են համարում։ Բազմաթիվ ստեղծագործական գաղափարներ ունեք։
- Սիրում եք գրավել հասարակության ուշադրությունը։ Բաց եք միայն մտերիմների ու հարազատների համար։ Ամեն ինչի նկատմամբ բավական պրակտիկ մոտեցում եք ցուցաբերում, ինչն ընդհանուր առմամբ լավ է անդրադառնում կյանքի վրա։ Տարբեր ոճերի հագուստ եք կրում։
- Չեք ընկնում ոճային նորությունների ետևից, այդ պատճառով էլ ոչ անձրևանոցը, ոչ մեկ այլ աքսեսուար ձեզ համար կարևոր դեր չունեն։ Ընտրությունը վկայում է նաև այն մասին, որ կյանքում հազվադեպ եք ուշադրություն դարձնում մանրուքներին։ Ձեզ անհանգստացնում են միայն գլոբալ խնդիրները։
- Կենսուրախ եք, մարդ, ով դրական էներգիա է ճառագում։ Շրջապատը հիանում է կյանքը վայելելու ձեր կարողությամբ։ Չնայած աշնանային եղանակն այնքան էլ չի համապատասխանում ձեր բնավորությանը՝ նույնիսկ այն ընդունակ չէ ձեզ դեպրեսիայի մեջ գցել։
- Հետաքրքիր, օրիգինալ մարդ եք, ով աշխատանքի նկատմամբ արտասովոր մոտեցում ունի։ Ձեզ գնահատում են հենց դրա համար։ Ոճային եք, կարողանում եք ճիշտ ընկալել կյանքի պատկերը։ Հաջողությամբ նոր գիտելիքներ եք ստանում և ինքնազարգացմամբ զբաղվում։