Հր դեհի հետևանքով կյանքից զր կված զինվորի հայրը մանրամասներ է պատմել

ArmLur.am-ը գրում է․ Հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային

զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Հրդեհի պատճառի մասին տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս

7 բարձրաստիճան զինվորականներ։ Ողբերգական դեպքից անցել է 6 օր եւ տարբեր վարկածներ են առաջ քաշվում: Մասնավորապես՝ մահացած զինծառայողներից Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանի հայրը՝ Արտակ Ասրյանը, հայտնել է՝

«դա բենզինի բան չէ, ինչ կա, այդ աֆիցերի տակ է, երկու օր զինվորների հետ լարված է եղել, երկու օր առաջ այնտեղ լուրջ կռիվ է եղել, տղես, որ զանգեց ասեց՝ պապ, շատ վատ է, ասեցի՝ ինչ է եղել, մենակ քո՞ համար է վատ, թե՞ բոլորիդ համար լավ չի,

ասում է՝ բոլորիս: Այստեղից ինչքան շուտ գնամ այդքան լավ: Վերջին բանը դա է եղել, որ խոսել եմ իր հետ»: ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է հրդեհի հետևանքով մահացած զինվոր Մուշեղ Համբարչյանի հոր` Վահագն Համբարչյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: