Կորոնավիրուսի տարածությունն աստիճանաբար ընդարձակվում է, ուստիև առկա մտահոգություններն ինչ-որ չափով հասկանալի ու ընդունելի են՝ չնայած ոմանք քննադատում են առկա անհանգստությունները ու այն բնորոշում որպես անհարկի խուճապ:
Քիչ առաջ վրացական «Ռոսթավի 2» հեռուստաալիքով ելույթ է ունեցել Վրաստանի Առողջապահության նախարարը: Նա ցավով ասել է, որ հայտնաբերվել է իրենց երկրում 1-ին կորոնավիրուսով վարակի արձանագրման դեպքը:
Անձը, ում մոտ հայտնաբերվել է վարակը, նոր է վերադարձել Իրանից, ընդ որում՝ Ադրբեջանի տարածքով: Մինչ այս դեպքը, վրացական Առողջապահության նախարարությունը մշտապես հերքել է այն տեղեկությունները, թե երկրում տվյալ վիրուսով վարակված մարդ կա, բայց այժմ տեղեկությունն արդեն հաստատվեց պետական մակարդակով:
Առողջապահության նախարարը հորդորել է խուճապային իրավիճակներ չստեղծել, վստահեցրել է, որ կատարվում են ողջ հնարավոր գործողություններն ու միջոցառումները, որ վիրուսակիրն այլոց չփոխանցի վարակը:
Հայտնի է, որ վիրուսով վարակված անձը տղամարդ է: Հիվանդին անհապաղ հոսպիտալացրել են. նա գտնվում է խստագույն հսկողության ներքո։