ՀՐԱՏԱՊ. «Գազպրոմ Արմենիա»-ն դիմելու է ՀԾԿՀ գազի գինը 36 % բարձրացնելու համար

Ի վերջո, ի՞նչ է առաջարկում ընկերությունը, գազի գինը կնվազի՞, թե՞ կբարձրանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունն այս առաջարկով փորձում է, ընդհանուր առմամբ, թանկացնել գազը։

«Այսօր ունենք սպառողական հինգ խումբ, և իրենց համար տարբեր գներ են սահմանված։ Ունենք սոցիալապես անապահովների խումբը, որոնց համար 1 խ.մ.-ը 100 դրամ է, ունենք մնացած բնակչությունը՝ մինչև 10 հազար խ.մ. գազ ծախսողներ, որոնց համար 139 դրամ է,

ունենք գյուղոլորտում վերամշակող կազմակերպությունների խումբը և ջերմոցային տնտեսությունների խումբը, որոնց համար 212 դոլարին համարժեք դրամ է 1.000 խ.մ.-ի համար, և ունենք 10 հազար խ.մ.-ից ավելի սպառում ունեցողների խումբ, որոնց համար 242.1 դոլարին համարժեք դրամ է ստացվում:

«Գազպրոմ»-ը իր հայտարարությամբ այս բոլորի համար միասնական մեկ գին է առաջարկում, և դա 283.14 դոլարին համարժեք դրամ է՝ 135.6 հազար դրամ՝ 1.000 խ.մ.-ի դիմաց»,- նշեց Աշոտ Ուլիխանյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: