Հրաչ Մուրադյանը դստեր մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել

Հանրաճանաչ ու ինքնատիպ հաղորդավար Հրաչ Մուրադյանի ընտանեկան առօրյան բավականին բազմազան ու հետաքրքիր է անցնում։ Այս մասին կարելի է գաղափար կազմել՝ հետևելով Հրաչի ու տիկնոջ՝ Անաշեի հրապարակումներին։ Միան դարձել է ծնողների

մշտական ուղեկիցը։ Վերջերս Հրաչն ու Անաշեն Միայի ուղեկցությամբ գնացել էին խանութ, որ առաջիկա Հելոուինի կապակցությամբ թեմատիկ հագուստներ գնեն։ Երկուսի հրապարակումների առանցքում, ինչպես դժվար չէ գուշակել, փոքրիկ Միան է։

Միան այս պահին ծնողների հետ Ամերիկայում է գտնվում։ Այնտեղից աղջնակի հայրը դստեր մասնակցությամբ կադրեր է տեղադրել, որոնք բավականին զվարճալի են։ Կադրերում երևում է, թե ինչպես հազիվ քայլել կարողացող Միան մաքրություն է անւմ։

Նա փոշիները հավաքող լաթով մաքրում է իր փորքիկ աթոռակը։ Հայրն այս տեսանյութը վերնագրել է այսպես․ «Տնային տնտեսուհին»։ Հրաչ Մուրադյանի տեղադրած զվարճալի կադրերն անուշիկ դստրիկի մասնակցությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: