Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, Արդարադատության նախարարության նախկին աշխատակից Նորայր Փանոսյանն այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 26-ին Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել էր,և մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Նրա պաշտպանը կալանավորման որոշումը բնութագրեց, որպես խայտառակ որոշում։