Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը ամենաքննարկվող զույգերից մեկն են հայկական շոուբիզնեսում։ Զույգին սիրում են, լսում նրանց հիթային երգերը, հետաքրքրվում անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձություններով։ Սակայն քչերը գիտենч թե իրականում ինչպե՞ս և որտե՞ղ է սկսվել Մարտինի և Հռիփսիմեի սիրո պատմությունը։
Սկսենք սկզբից. հարաբերությունների սկզբնական փուլում ո՛չ Մարտինը, և ո՛չ էլ Հռիփսիմեն չեն ցանկացել հանրայնացնել իրենց հարաբերությունները ավելին՝ երբ քննարկումներն արդեն սկսվել էին զույգը չէր հաստատում,որ միասին է։
Այդ մասին մի անգամ անկեղծացել է Մարտին Մկրտչյաանը՝ պատմելով հետևյալը.
-Մենք երբեք չենք ցանկացել հանրայնացնել մեր անձնական կյանքը: Ընկերության ընթացքում լինում են դեպքեր, երբ զույգը չի հասկանում իրար և անգամ կարող է բաժանվել, իսկ դա դառնում է լայն քննարկման թեմա: Դա է եղել ամեն ինչ գաղտնի պահելու պատճառը: Հռիփսիմեին տեսել եմ հեռուստացույցով,
այնուհետև գործնական առաջարկ եմ արել նրան ու սկսել ենք միասին աշխատել: Բայց սկզբում նրան որպես քույր եմ ընդունել: Այնուհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղափոխվեց այլ հարթություն և երկուսս էլ հասկացանք, որ մեր մեջ ավելին է, քան պարզապես ընկերությունը: Նրա մարդ տեսակը ինձ համար
բացառություն էր և շատ հետաքրքիր, թեև սկզբում նրան այլ աչքերով էի նայում: Չհասկացա ինչպես ստացվեց, որ մեզ մոտ ընկերությունը վերածվեց սիրո: Իրենց ծանոթության և սկզբնական շրջանի մասին խոսել է նաև երգչուհին։ Այդ ժամանակ ես աշխատում էի երևանյան հայտնի ակումբերից մեկում:
Շատ երգիչներ էին աշխատում այնտեղ, բայց միակ մարդն ում չէի ճանաչում, Մարտինն էր: Կարճ ժամանակ անց ինքը այնտեղ դարձավ իմ պահապան հրեշտակը, իմ եղբայրը: Անգամ ընտանիքիս անդամները եթե իմանում էին, որ Մարտինը ինձ կբերի տուն`ապա հանգիստ էին: Երկար տարիներ այդպես էր, հարազատ քրոջ ու
եղբոր նման էինք, մեր ապագա քավորն ասեց`դուք իրար հետ եք ամուսնանալու, էդ անգամ ինձ վիրավորեց, քանի որ իմ եղբոր պես էի ընդունում: Ասեցի`անհնարա, բացարձակ կապ չունենք տեսակներով: Մենք երկուսս էլ նշում էինք, որ մեր կողքը չի կարող լինել մեր ասպարեզից մարդ:
Իսկ Մարտինը միշտ ժպիտով է հիշում այն օրը երբ սեր խոստովանեց երգչուհուն։ Այդ մասին նա նույնպես պատմել է. -Մի օր տուն էի տանում մեքենայով և որոշեցի հենց այդտեղ խոստովանել, որ սիրում եմ իրեն: Արձագանքը եղավ այն, որ Հռիփսիմեն անակնկալ լաց եղավ ու դուրս վազեց մեքենայից:
Հաջորդ օրը էրեբունի Երևանի տոնակատարությունն էր, որին մենք էլ երկուսով մասնակցում էինք, ողջ համերգի ընթացքում անգամ միմյանց աչքերի մեջ չենք նայել, չգիտեմ՝ գուցե ամոթից: Եվ ինչպես ամեն նոր սկսվող հարաբերություններում այստեղ ևս խանդ կար, Մարտինը իր հարցազրույցներից մեկի
ժամանակ նաև պատմել է այդ փուլի մասին: Նա խոստովանեց, որ եղել է պահ, որ նա դեմ է եղել կնոջ երգելուն. «Երիտասարդ ժամանակները սերը, մտածողությունը, մի քիչ ավելի ուրիշ տեղ էր, ավելի շատ խանդի ֆոնի վրա մեկ-մեկ զայրանում էի, ասում էի`չէ, չպիտի երգես, բայց հետո հասկացա,
որ Հռիփսիմեն ամբողջ կյանքում պիտի երգի, ես իրան ասել եմ` դու պիտի երգես, որովհետև դու ինձնից լավ ես երգում, ես իրավունք չունեմ քեզ թույլ չտալ, միգուցե ինձ մոտ ստացվեր սիրո հողի վրա կտրեի Հռիփսիմեին բեմից, բայց էդ դեպքում ես կկտրեի իրան իրանից, ինքը որպես մարդ կվերանար:
Ինքը եթե չերգեր, չեր կարա սիրեր, չեր կարա ապրեր, ես կարծում եմ դա չեմ անի երբեք, որովհետև ես սիրել գիտեմ ու ես սիրում եմ ինձ սիրող մարդկանց: Էնպես որ`ինքը ամբողջ կյանքում պիտի երգի»: Սիրված երգիչների հարսանիքը տեղի ունեցավ 2013 թվականին։ Իսկ մեկ տարի անց լույս աշխարհ
եկավ նրանց առաջնեկը՝ Լեոն, ով զույգի երկրպագուների կողմից շատ սիրվեց՝ բարի, հավատքով, խելացի ու լավ երգող տղան այսօր արդեն ծնողների ինստագրամյան հետևորդների ցանկում ունի իրեն սիրող շատ մարդկանց ովքեր անհամբեր են՝ տեսնել նոր հոլովակ նրա մասնակցությամբ։
Արդեն մի քանի տարի է ինչ ընտանիքը կազմակերպում էր իր գործերն այնպես, որ տեղափոխվի Միացիալ Նահանգներ։ 2021 թվականին Հենց ԱՄՆ-ում Մարտինն ու Հռիփսիմեն հայտնեցին, որ սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Նրանց որդին՝ Ռոբերտը, ծնվեց ԱՄՆ-ում։ Որոշ ժամանակ անց երգչուհին որդիների
հետ վերադարձավ Հայաստան։ Ապա բոլոր գործերն ավարտելուց հետո, արդեն այսօր հստակ է, որ ընտանիքը վերջնական տեղափոխվել է ԱՄն՝մշտական բնակության։ Այդ մասին թերևս փաստում է այն, որ Հռիփսիմեն այնտեղ բիզնես է հիմնել՝ բացելով իր «Հայկական ձայներ» վոկալ ստուդիան։
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ