«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը: Հայտնում ենք, թե ինչ տոնական և հիշատակի օրեր կան հունվարին՝ համաձայն օրենքի։ Ոչ աշխատանքային կլինեն ինչպես դեկտեմբերի 31-ը, այնպես էլ հունվարի 1-ը, հունվարի 2-ը և 6-ը:
Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է: Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին։ Այն աշխատանքային է, եթե կառավարությունը այլ որոշում չընդունի։
Ի դեպ, աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: