Հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո ինչպիսի եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: