Հղի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներին մեկին կից նա գրել է հետևյալը. «Համարյա 12 ամիս»: Հետևորդներից մեկը չի հասկացել է նրա կատակը: «12 ամի՞ս,9 ամիս չի տևո՞ւմ»,-գրել է հետևորդը: Հավելենք, որ օրեր առաջ հղի Սիրուշոն առաջին
անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ում է: Մինչ այդ նա պարզապես նշել էր, որ մեկնում է երկրից, սակայն չէր նշել, թե որտեղ է գնում: Սիրուշոյի հետ մեկնել են որդիները և մայրը, ավելի ուշ միացել է նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը: Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն տեսանյութ
էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը. «Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից
մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն,
թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս: Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:
Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ
եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։ Հիշեցնենք, որ այս անգամ Սիրուշոն ակտիվ է իր հղիության ընթացքում: Նա պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր կյանքի տվյալ ժամանակահատվածից:Նա ներկայացրել էր,
թե ինչպես է բացահայտում երեխայի սեռը, ապա ինչպես էին այդ մասին հայտնել իրենց որդիներին: Նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը երգչուհին ցույց էր տվել, թե ինչ քննարկում է ունեցել որդիների հետ անվան հարցում: Կրտսեր որդին՝ Միքայելը, տղայի դեպքում առաջարկել էր փոքրիկին տալ Կայծակ,
իսկ աղջկան՝ Արևածաղիկ անունները: Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկել էր փոքրիկին անվանակոչել Սիրուշո: Երգչուհու հարցին՝ ինչպես կտարբերեն իրենց, Ռոբերտը պատասխանել էր. «Քեզ ասելու ենք մամա, իսկ իրեն՝ Սիրուշո»: Հիշեցնենք նաև, որ նախքան մեկնելը
Սիրուշոն գրառում էր արել այդ մասին: «Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում» :)))
Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ) Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ
հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել: Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին:
Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա: Հ.Գ. հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս
ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ: Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու
կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է: Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»,-գրել էր երգչուհին: