Ռուսաստանի զի նված ուժերի Հարավային ռազ մական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, թե Ղարաբաղյան պա տերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գե րիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զին ծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագեր իների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,- հայտնել է Ռուստամ Մուրադովը:
Նա նշել է, որ գե րիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահների պարտք: «Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագե րիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գե րիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում ու տեսանք արցունքներ: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,-հավելել է Մուրադովը: