2000-ականներին Վլադիմիր Բարխոյանը եւ նրա քույրը՝ Մարգարիտան, մեծ հաջողություն ունեին: Չնայած համացանցի բացակայությանը՝
նրանց երգերն ամենուր էին հնչում: Փառքին հաջորդեց լռությունը: Starnews-ի աչքից, սակայն չի վրիպել, որ այս օրերին Վլադիմիրը
սիրելիի եւ ընկերների հետ Հռոմում է: Նախկինում հայտնի երգիչը ինստագրամյան էջի միջոցով ներկայացնում է իրենց իտալական արկածները:
Թերեւս, գլխավոր արկածն այն է, որ Վլադիմիրը սիրելին ամուսնության անակնկալ առաջարկություն է արել: Ինչպես եւ սպասելի էր, երգիչը դրական պատասխան է ստացել: