Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորիների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության և կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեսյբուքյան իր էջում կասկածներ է հայտնել, թե առաջիկայում ՍԴ որոշ դատավորներ կարող են հրաժարական տալ։

Նա մասնավորապես գրել է․

«Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին:

Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության եւ իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:

Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:

Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորիների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության և կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:

Այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:

Սպասենք մինչեւ փետրվարի 27-ը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: